Միջազգային

Բանակցություններ վարել Կիևի հետ. ԱՄՆ կոչը՝ Ուկրաինայի հարավ արևելքի աշխարհազորայիններին

ԱՄՆ-ը կոչ է անում Ուկրաինայի հարավ արևելքի աշխարհազորայիններին բանակցություններ վարել Կիևի հետ` հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը: Երկուշաբթի Մինսկում տեղի է ունեցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ զբաղվող խմբի երկրորդ հանդիպումը: Մեկամսյա ընդմիջումից հետո հավաքված խմբի կազմի մեջ են ներգրավված Ռուսաստանի, Կիևի, ԵԱՀԿ-ի և նաև Ուկրաինայի հարավ արևելքի ներկայացուցիչները: Հաջորդ հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 5-ին: Այս առնչությամբ Սպիտակ տան խոսնակն ասել է. «Անջատողականները հնարավորություն ունեն միջազգային հանրության օգնությամբ ուկրաինական իշխանությունների հետ նստել բանակցային սեղանի շուրջը և փորձել լուծել իրենց տարաձայնությունները դիվանագիտական ճանապարհով: Չկան պատճառներ, որոնց հետ կապված հնարավոր չլինի լուծել  այն խնդիրները, որոնք անհանգստացնում են հակամարտության բոլոր կողմերին»:

Ցուցադրել ավելի
Back to top button