Աղանդներն ակտիվանում են օն- լայն տիրույթում


Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»
«Ցանկացած կրոնական կառույց Հայաստանում ազատ է գործել այնպես, ինչպես ցանկանում է: Պատճառը հստակ օրենսդրական դաշտի բացակայությունն է»,- ասում է Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը: Նրան մտահոգում է նաև փաստը, որը Հայաստանում գործող կրոնական կառույցներն ավելի ու ավելի ակտիվանում են օնլայն տիրույթում։
Ամարյանի ձևակերպմամբ՝ կրոնական կառույցների վերաբերյալ մեզանում տեղեկատվական վակուում կա: ԶԼՄ-ներին կոչ է անում այս դաշտում լինել ավելի ակտիվ՝ տվյալ կառույցների գործունեությունը հանրության համար առավել պարզ ու թափանցիկ դարձնելու համար։
Կրոնական կառույցների ներքին խոհանոցին ծանոթանալու և դրանք մասսնագիտորեն ուսումնասիրելու համար Ալեքսանդր Ամարյանն առաջարկում է, որպեսզի ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետը պատրաստի նաև աղանդագետներ: Իրավապահ, հարկային, բազմաթիվ այլ մարմիններում ևս, ըստ նրա, պետք է աշխատեն կրոնագետ-աղանդագետներ: Օնլայն տիրույթում կրոնական կառույցների դեմ պայքարելու համար կենտրոնի ղեկավարն առաջարում է կիրառել միջազգային փորձը։