Միջազգային

Ադրբեջանը կօգնի եղբայրական Թուրքիային «բացահայտել հայկական կեղծիքները». փոխադարձ հաճոյախոսություններ Բաքվում

Թուքրիայի նորընտիր նախագահը Բաքվում ներկայացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, նրա ադրբեջանցի պաշտոնակիցը խոսել է Թուրքիայի համար ցավագին խնդրի՝ հայոց ցեղասպանության մասին: Իլհամ Ալիևը հավաստիացրել է Էրդողանին, որ Ադրբեջանը բարեկամական երկների հետ միասին շարունակելու է պայքարը ինչպես ինքն է բնութագրել հայկական կեղծիքների բացահայտման ուղղությամ և նշել, թե Հայաստանը Թուրքիային չհիմնավորված պահանջներ է ներկայացնում:

«Որքան ավելի ուժեղ պետություն լինի Թուրքիան, այնքան ավելի ուժեղ կզգանք մեզ մենք», Էրդողանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Նշենք, որ Թուրքիայի նորընտիր նախագահը բաքվում է երկօրյա պաշտոնական այցով, Էրդողանը նոր պաշտոնում իր առաջին այցը կատարել է Հյուսիսային Կիպրոսի թուրքական չճանաչված հանրապետություն՝ իր այդ քայլով հարուցելով Հունաստանի իշխանությունների անթաքույց դժգոհությունը:

Ցուցադրել ավելի
Back to top button