Հասարակություն

Ստեփանավանը՝ 2015 թվականի Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք

Փորձագիտական գնահատականների և առցանց քվեարկության արդյունքների համադրմամբ՝ «Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի կազմկոմիտեի այսօրվա ամփոփիչ նիստում Ստեփանավանը հռչակվել է Հայաստանի Հանրապետության 2015 թվականի երիտասարդական մայրաքաղաք։

Երկրորդ եւ երրորդ տեղերն են զբաղեցրել Չարենցավան և Քաջարան քաղաքները, որոնք ևս 2015 թվականի ընթացքումսպորտի եւ երիտասարդության նախարարության աջակցությամբ իրականացնելու են որոշակի ծրագրեր՝ ուղղված քաղաքի երիտասարդական հասարակական կազմակերպությունների կարողությունների զարգացմանը։

,Հայաստանի Հանրապետության տարվա երիտասարդական մայրաքաղաքե մրցույթն անցկացվում է 2013 թվականից և այս տարի մրցույթին մասնակցելու հայտ են ներկայացրել Եղեգնաձոր, Ստեփանավան, Չարենցավան, Ծաղկաձոր, Քաջարան և Կապան քաղաքները: Փորձագիտական ուսումնասիրությունների հետ մեկտեղ կազմակերպվել է առցանց քվեարկություն:

Back to top button