Միջազգային

Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները կսահմանվեն սեպտեմբերի 5- ին

Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության նորանշանակ գերագույն ներկայացուցիչ, Իտալիայի ԱԳ նախկին նախարար Ֆեդերիկա Մագորինին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների որոշումը կընդունվի սեպտեմբերի 5- ին, հայտնում է «Ռոյթերը»։

«Հանձնաժովը պատրաստվում է ներկայացնել առաջարկություններ, որոնք կձեւակերպվեն վաղը եւ վերջնականապես կընդունվեն ուրբաթ»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Եվրախորհրդարանում։

Մոգերինին ասել է, որ Եվրահանձնաժողովն այժմ աշխատում է պատժամիջոցների նոր փաթեթի վրա, որտեղ կարող են ընդգրկվել սահմանափակող միջոցառումներ չորս՝ այդ թվում պաշտպանության, երկակի նշանակության ապրանքների եւ ֆինանսերի բնագավառումներում։

Ցուցադրել ավելի
Back to top button