Միջազգային

Ուկրաինայի պատճառով Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությունը

Վրաստանը չի փոխի Ռուսաստանի հետ հարաբերությունների ուղղությունը, որոնք բարդացել են Ուկրաինայի իրավիճակի պատճառով, հայտարարել է երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին։

«Մեր ընկեր և գործընկեր Ուկրաինայի դժվարությունների պատճառով այսօր Ռուսաստանի հետ հարաբերություններում կան բարդություններ, սակայն դա չի նշանակում, որ ՌԴ հետ հարաբերությունների մեր ուղղությունը կփոխվի»,- հայտարարել է Մարգվելաշվիլին՝ ընդգծելով, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները «չեն կարգավորվի ոչ մեկ օրում, ոչ էլ մեկ շաբաթում»։

Մարգվելաշվիլին շեշտել է, որ Վրաստանի իշխանությունների համար տարածքային ամբողջականությունը սկզբունքային հարց է։ «Մենք ունենք սկզբունքային մոտեցումներ՝ տարածքային ամբողջականություն և ինքնիշխանություն, և դրական ուղերձ. ժողովրդավար և խաղաղ, կայուն Վրաստանը վտանգավոր չէ Ռուսաստանի համար։ Վրաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը նույնպես վտանգ չեն ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասել է Մարգվելաշվիլին։

Ցուցադրել ավելի
Back to top button