Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է ԼՂՀ վարչապետին՝ Անկախության օրվա առթիվ

ՀՀ վարչապետը շնորհավորել է ԼՂՀ վարչապետին Արա Հարությունյանին՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ:  Ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգարժան պարոն Հարությունյան,

Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ:

Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի  դրսևորման շնորհիվ:

Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունը ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել  համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը:

Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ,  նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ  արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

 

 

Back to top button