Մշակույթ

ՀՀ եւ ԼՂՀ նախագահները դիտել են Ավետ Տերտերյանի «Կրակե օղակ» -ը

Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության նախագահներ Բակո Սահակյանը եւ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 1-ին ներկա են գտնվել Շուշիի ամրոցի տարածքում Ավետ Տերտերյանի <<Կրակե օղակ>> օպերայի բեմադրությանը: Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Սահակյանը գոհունակությամբ նշելէ, որ օպերային բեմադրությունները Շուշիում արդեն իսկ դառնում են բարի ավանդույթ, ինչը դրական է ազդում ոչ միայն քաղաքում, այլեւ ողջ Արցախում մշակույթի զարգացման վրա:  Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, Արցախի եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից եւ հյուրեր արտերկրից:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button