Քաղաքական

Ադրբեջանական կողմը հայտնում է հայ քաղաքացու գերի ընկնելու մասին

Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Նորիկի Անանյանը հատել է հայ-ադրբեջանական սահմանն ու հայտնվել Ղազախ գյուղում: Այս մասին հաղորդագրություն, ինչպես նաև` Սարգիս Անանյանի լուսանկարն ու մի տեսանյութ է հրապարակել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

Ադրբեջանական կողմը պնդում է, որ Սարգիս Անանյանը հայ-ադրբեջանական սահմանը հատել է օգոստոսի 26-ին: Սարգիս Անանյանի` Նոյեմբերյանի հարևանները «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել են, որ վերջինս բնակվում է միայնակ, և ադրբեջանական կողմի հրապարակած լուսանկարում ճանաչել են իրենց հարևանին:

 

Ցուցադրել ավելի
Back to top button