Հասարակություն
Գյումրիում աշակերտների թիվն ավելացել է, սակայն գյուղերում դպրոցները թերբեռնված են


Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի
Շիրակի մարզում այս տարի 1-ին դասարանցիների աճ է արձանագրվել՝ հատկապես Գյումրիի դպրոցներում: Մարզում առկա 169 հանրակրթական դպրոցների 1/3-րդն է միայն քաղաքում, մարզի դպրոցների մեծ մասը 2/3-ը՝ գյուղական բնակավայրերում են, սակայն թերբեռնված են: Ընդունելության թվաքանակից գոհունակություն չեն հայտնում նաեւ Գյումրիի բարձրագույն ուսումնական հաստատություններում: Այսօր, սակայն, Գիտելիքի օրվա կապակցությամբ շնորհավորանքների ու մաղթանքների պակաս չէր զգացվում։