Մշակույթ
Վենետիկի փառատոնին ներկայացված «Սպին» ֆիլմը Հայոց ցեղասպանության մասին


Վենետիկի 71-րդ կինոփառատոնի հիմնական մրցույթի շրջանակներում երեկ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ, որը հեղինակել է թուրքական ծագումով գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինը: «Սպի» վերնագրով գեղարվեստական կինոնկարում ֆրանսիացի դերասան Թահար Ռահիմը մարմնավորում է թուրքական Մարդինում ապրող հայ տղամարդու, ով մազապուրծ լինելով 1915-ի Հայոց ցեղասպանությունից, իր երկու դուստրերին փնտրելու համար ուղևորվում է ԱՄՆ։
Թուրք ազգայնականները մինչեւ ֆիլմի մեծ էկրան բարձրանալը սպառնացել էին գերմանաբնակ ռեժիսորին, նրանք համոզված են, որ «Սպին» առաջին քայլն է՝ Թուրքիային ստիպելու ճանաչել Հայոց ցեղասպանությունը: