ԿարևորՔաղաքական

Ռուսաստանի վարչապետի Հայաստան այցը չի կայանա

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստանի սեպտեմբերի 8- 9- ին նախատեսված այցը չի կայանա, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այցի ընթացքում քննարկվելու էր Հայաստանի Եվրասիական միությանն անդամակցելու հարցը։ Սակայն խնդիրն այժմ քննարկվում է նախագահների մակարդակում եւ կլուծվի Մինսկում հոկտեմբերին կայանալիք ԵՏՄ նախագահների հանդիպման ժամանակ։

«Պայմանավորվածություն կար, որ վարչապետերը այցելեին Հայաստան, եւ այդ գործառույթն իրականացնեինք: Հիմա տեղափոխվել է նախագահների դաշտ: Հոկտեմբերի 10-ին, ինչպես գիտեք, Նազարբաեւը հայտարարել է, նախագահները հավաքվելու են Մինսկում»,- Հովիկ Արահամյանի խոսքերն է մեջբերում news.am- ը։

Ցուցադրել ավելի
Back to top button