Միջազգային

Ռուսաստանը ռազմական մասնակցություն չի ունենա, ասում է Լավրովը. ՌԴ զորքը Դոնեցկում է, ասում է Գլետեյը

Ռուսաստանը ուկրաինական իրադարձություններին ռազմական մասնակցություն չի ունենա, հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովը Միջազգային հարաբերությունների մոսկովյան ինստիտուտում՝ ՄԳԻՄՕ- ում, ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ «Ռազմական միջամտություն չի լինի, մենք հանդես ենք գալիս այս ծանր ճգնաժամի, այս ողբերգության բացառապես խաղաղ կարգավորման օգտին»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, թե ինչ պետք է անի Արեւմուտքը ստեղծված իրավիճակում։ «Գլխավորը՝ որպեսզի Վաշինգտոնն ու Բրյուսելը պահանջեն Կիեւին այն, ինչը պահանջում են բոլոր մյուս հակամարտություններում՝ դադարեցնել օգտագործել ծանր սպառազինություններ, օդուժ քաղաքացիական օբզեկտների, խաղաղ բնակչության դեմ»,- նրա խոսքերն է մեջբերում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։

Լավրովը նաեւ Արեւմուտքին առաջարկել է խոսել, այլ ոչ թե սպառնալ պատժամիջոցներով։ «Եկեք նստենք եւ խոսենք, այլ ոչ թե սպառնանք պատժամիջոցներով՝ պնդելով լիակատար անիրատեսական պահանջներ, որպեսզի աշխարհազորայինները վայր դնեն զենքը եւ թույլ տան իրենց ոչնչմացնել։ Պյոտր Պորոշենկոյի ողջ խաղաղության ծրագիրը դրան է տանում»,- ասել է ԱԳ նախարարը։

Իսկ ահա Ուկրաինայի պաշտրանության նախարար Վալերի Գելետեյը «Ինտեր» հեռուստակայանի եթերում հայտարարել է, որ ռուսական զորքերը ներխուժել են Դոնեցկ։ «Տեղեկատվությունը, որ ռուսական զորքերն առաջ են շարժվում, հաստատվում են ինչպես հետախուզության, այնպես էլ այլ համապատասխան ծառայությունների կողմից, եւ ականատեսներն էլ աժմ նրանց տեսնում են Դոնեցկ քաղաքում»,- ասել է Գելետեյը։ Նա նշել է, որ ռուսական զորքերը ոչ միայն Դոնեցկում, այլ նաեւ այլ քաղաքներում են։

Ցուցադրել ավելի
Back to top button