Միջազգային

Նազարբաեւի հայտարարությունը նշանակո՞ւմ է, որ ԵՏՄ- ն աշխարհաքաղաքական միավոր չի դառնա

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը նախազգուշացրել է, որ  Աստանան կարող է հրաժարվել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունից, եթե այն սպառնա իր երկրի անկախությանը: Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պատմական փաստաթղթի ստորագրումից ընդամենը երեք ամիս անց Նազարբաևը «Խաբար» հեռուստանընկերության եթերում ասել է, որ եթե պայմանագրով ամրագրված կանոնները չգործեն, Աստանան իրավունք ունի հրաժարվել այդ կառույցի անդամակցությունից:

Նազարբաևի՝ երեկ հնչեցրած կոշտ հայտարարությունը փորձագետների համոզմամբ չի նշանակում, որ Աստանան իսկապես դուրս կգա ինտեգրացիոն այս գործընթացից, սակայն Նազարբաև ակնարկում է, որ Ռուսաստանի հետ տնտեսական ինտեգրումը չի նշանակում աշխարհաքաղաքական միավորի ստեղծում, և ղազախական պետությունը անվերապահորեն չի հետևելու  նաև Մոսկվայի արտաքին քաղաքական կուրսին Ուկրաինայի, նաև միջազգային այլ խնդիրների հետ կապված:

Հիշեցնենք, անցած ուրբաթ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «Սելիգեր-2014» երիտասարդական ֆորումի ընթացքում, պատասխանելոբ ներկաներից մեկի հարցին՝ արդյոք Մոսկվային չի մտահոգում Ղազախստանում ազգայնականության աճը և հնարավո՞ր է այդ երկրում ուկրաինական սցենարի կրկնություն Նազարաբաևի հրաժարականից հետո, Պուտինը ուկրաինական իրադարձությունների հետ համեմատությունից խուսափելով՝ հայտարարել է. «Նազարբաևը բացառիկ մի բան է արել. նա ստեղծել է պետություն մի տարածքում, որտեղ երբեք պետություն չի եղել»։

Ցուցադրել ավելի
Back to top button