Տնտեսական

ՀԲՃ- ն Ամուլսարի շահագործման դեմ է հանդես գալիս՝ հաշվի առնելով մասնագիտական կարծիքը

Համահայկական բնապահպանական ճակատն այսօր կրկին հանդես է եկել Ամուլսարի հանքավայրի շահագործման դեմ՝ ներկայացնելով երկրաբանական գիտությունների դոկտոր Հրաչյա Ավագյանի մասնագիտական կարծիքը՝ հենվելով նրա 2013 թ.-ին տպագրված «ՀՀ լեռնահանքային արդյունաբերության հանքահարստացման թափոնների և դրանց էկոլոգիական հետևանքները» մենագրության վրա։

«Այսպես շարունակվելու պարագայում 2-3 տասնյակ տարի հետո Հայաստանի ողջ տարածքը ծածկված կլինի թունավոր ու կյանքի համար խիստ վտանգավոր հարյուրավոր պոչամբարներով, որոնք կործանարար կարող են դառնալ Հայաստան երկրի ու հայ ժողովրդի համար, հայ ժողովրդի գոյության համար ընդհանրապես…

…Քանի դեռ հանքավայրերը շահագործվում են բարբարոսաբար և աննշան արդյունավետությամբ, շռայլվում ու փոշիացվում է բնության կողմից մեր ժողովրդին պարգևած բարիքը, նորանոր հանքավայրերի ներգրավումը շահագործման մեջ անթույլատրելի է, ավելի ստույգ ասած՝ հանցագործություն»,- գրքնց մեջբերումներ է արել ՀԲՃ- ն։

Ցուցադրել ավելի
Back to top button