ԿարևորՀասարակություն

Վերին Լարսի բացվելուց մեկ ժամ հետո սահմանը հատել է 150 մեքենա, բեռնատարների համար այն բաց կլինի վաղը

Կատարված մեծածավալ աշխատանքների շնորհիվ Ստեփանծմինդա — Լարս ավտոճանապարհի երթևեկությունը օգոստոսի 30-ին ՝ժամը 13:30-14:00-ի սահմաններում, վերականգնվել է, հայտնում են տրանսպորտի եւ կապի նախարարությունից։
Վրաստանի Հանրապետության ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից հայտնել են, որ թեթև մարդատար ավտոմեքենաներին Վերին Լարս սահմանային անցակետով թույլատրում են մաս-մաս հատել սահմանը: Ճանապարհը բացելուց հետո` մեկ ժամվա ընթացքում, շուրջ 150 ավտոմեքենաներ արդեն հատել են սահմանը:  Ավտոբուսների և բեռնատար ավտոմեքենաների համար երթևեկությունը կվերականգնվի օգոստոսի  31-ից։
Ճանապարհի շահագործումը նախատեսված էր ավելի վաղ, սակայն օգոստոսի 28-29-ը տեղացած անձրևների հետևանքով գետի հունը բարձրացել էր՝ հեղեղելով ճանապարհի ծածկը և դրանով իսկ խոչընդոտելով աշխատանքների ընթացքը:
Ճանապարհի վերականգնման աշխատանքները վերջնական ավարտին հասցնելու նպատակով՝  առաջիկա օրերին՝ գիշերային ժամերին, երթևեկությունը կդադարեցվի:
Ցուցադրել ավելի
Back to top button