Միջազգային

Սիրացի գրոհայինները Գոլանում հարձակվել են ՄԱԿ- ի խաղաղապահների վրա

ՄԱԿ- ի ֆիլիպինցի խաղաղապահները Գոլանի բարձունքում հարձակման են ենթարկվել սիրացի ապստամբների կողմից, հայտարարել է Ֆիլիպինների պաշտպանության նախարար Վոլտեր Գազմինը։ Նրա խոսքով՝ 70 խաղաղապահ շրջաբակված է Գոլանի երկու հենակետերում։ Նա նաեւ հաղորդել է, որ զինծառայողների մի խումբը դուրս է բերվել իր դիրքերից, մյուսը՝ դիմագրավում է հարձակմանը։ Գազմինը չի հայտնում ֆիլիպինցիների կորստի մասին։

Ավելի վաղ՝ սիրիացի ապստամբները Գոլանում առեւանգել էին ֆիջիցի 44 խաղաղապահների։ Նրանք նաեւ ֆիլիպինցի 75 խաղաղապահներից պահանջել էին հանձնել զենքը, սակայն վերջիններս հրաժարվել են։ 

Back to top button