Մշակույթ

Շենգալայան իր նոր՝ «Կովկասյան եռյակ» ֆիմլում կխոսի խաղաղության մասին

Գիտա Էլիբեկյան
«Ռադիոլուր»- Թբիլիսի

Վրացի կինոռեժիսոր Էլդար Շենգելայայի հայերի, ադրբեջանցիների ու վրացիների մասին ֆիլմի նկարահանումների ավարտը նախատեսվածից ուշանում է: Սակայն ռեժիսորը «Ռադիոլուրի» հետ զրույցում հույս է հայտնել, որ ամեն դեպքում հանդիսատեսը մոտ ապագայում կարող է տեսնել այդ ֆիլմը։

Քսան տարվա ընդմիջումից հետո վրացի հայտնի ռեժիսորը փորձ է անում նոր ֆիլմով ներկայացնել Կովկասի ժողովուրդների հարաբերությունների մասին: «Կովկասյան եռյակ» կոչվող նրա ֆիլմը հայերի, վրացիների ու ադրբեջանցիների մասին է: «Սա խաղասիրական ֆիլմ է և մեր ժողովուրդներին խաղաղության կոչ է անում,-մեզ հետ զրույցում ասաց Էլդար Շենգելայան, հավելելով,- Ցավոք հիմա ֆիլմի աշխատանքները դադարեցված են. Ռուստամ Իբրահիմբեկովը հիվանդացել է, բայց մենք հույս ունենք, որ այս ամսվա վերջին նա արդեն կկարողանա միանալ ֆիլմի աշխատանքներին»։

Ի դեպ՝ ադրբեջանցի սցենարիստ Ռուստամ Իբրահիմբեկովը ներգրավված է ֆիլմում որպես Ռուսատանի կողմից պրոդյուսեր, տեղեկացրեց Շենգելայան` հերքելով այն լուրերը, թե Իբրահիմբեկովն է ֆիլմի սցենարի հեղինակը։ «Բայց ուզում եմ ավելացնել, որ ֆիլմն ավելի շատ հայերի ու ադրբեջանցիների հարաբերությունների մասին է: Այն քաղաքական չէ, այլ մարդկային պատմություն է»։

Սակայն հետաքրաքրական է, որ հայերի ու ադրբեջանցիների մասին պատմող ֆիլմի հերոսներին որևէ հայ կամ ադրբեջանցի չի մարմնավորում: «Սա իմ որոշումն էր,- բացատրում է ռեժիսորը,- ֆիլմի աշխատանքները գրեթե ավարտվածն են: Սակայն որոշ դետալներ կան, որոնց վրա պետք է աշխատել մինչ այն ներկայացնելը»։

Էլդար Շենգելայան համարվում է վրացի հայտնի, լեգենդար ռեժիսորներից մեկը: Նրա ֆիլմերը խորհրդային կինեմատոգրաֆիայի ոսկե ֆոդում են։ Երկու տարի առաջ երևանյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվավոր հյուրն էր, որտեղ ստացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակը:

Շենգելայան Սերգեյ Փարաջանովին իր ուսուցիչն ու ընկերն է համարում և մեծ դեր է ունեցել Փարաջանովի կինո վերադառնալու գործում։ «Հիշում եմ` Փարաջանովին չէին թույլատրում նկարհանումներ անել: Բայց ես, որ այդ ժամանակ Կինեմատոգրաֆիստների միության առաջին քարտուղարն էի, որոշել էի կազմակերպել նրա գործերի ցուցահանդեսը: Պատրաստվում էինք, երբ ԿԳԲ-ից եկան նկատողություն արեցին, բայց ամեն դեպքում թույլատրեցին՝ զգուշացնելով՝ ցուցահանդեսի օրը ներկա կլինեն: Իսկ Փարաջանովը ցուցահանդեսին ներկայացրեց մի կոլաժ` «Լենինըե աջից ու ձախից». աղբից էր այդպիսի հրաշք արարել: ԿԳԲ-ից եկան ուսումնասիրելու ցուցադրված գործերը, բայց երբ տեսան «Լենինիե կոլաժ», ասացին, որ ամեն ինչ կարգին է ու հեռացան»։

 

Back to top button