Հասարակություն

Նուռնուսը, սունկը, կոմպոստն ու գորշահոտությունը

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կոտայքի մարզի Նուռնուս համայնքի Ամառանոցային զանգված թաղամասի բնակիչներն ակամայից ու պահանջվածից ավելի են տեղեկացված սնկի արտադրության ու արտադրության մեջ կիրառվող Կոմպոստի պարարտանյութի բաղադրիչի ու արտանետումներից առաջացած հիվանդությունների մասին: Իսկ ամեն ինչ սկսվել է շուրջ ութ ամիս առաջ, երբ Նուռնուս համայնքի վարչական շրջանի մեջ մտնող Ամառանոցային զանգվածի բնակիչները օրեր շարունակ կարծել են,որ մոտակայքում առնետներ կան սատկած ու դրանից է տարածվող գարշահոտությունը: Սակայն, շուտով պարզվել է, որ տարածվող գարշահոտությունը ոչ թե սատկած առնետներինն է, այլ՝ ոչ շատ հեռվում գտնվող սնկի արտադրամասից է գալիս։

Կոմպոստ պարարտանյութի հոտն է, որ հասնում է իրենց տներին։ Այն օրգանական պարարտանյութ է՝ թունավոր նյութերի արտանետումներով: Բնակիչները վստահեցնում են, որ սնկի արտադրությամբ զբաղվող «Առողջ սունկ» ընկերրւթյան արտադրամասը բնակելի տարածքին շատ մոտ է, մինչդեռ՝ այն պետք է կառուցվեր բնակելի տարածքից առնվազն մեկ կիլոմետր հեռավորության վրա, մինչդեռ կան տներ, որոնցիցի 200մ հեռավորության վրա են։

«Եթե քամի կա՝ այդ գարշահոտությունը տանից մտնում է ու դուրս գալիս, եթե քամի չկա, մնում է։ Անգամ մեր շորերից գարշահոտությունը է փչում»,- ասում է Ամառանոցային զանգվածի բնակիչ Գագիկ Հովակիմյանը։ 2500 տնտեսություն և շուրջ տասը հազար մարդ ահազանգում է բնապահպանական աղետի մասին, նրանք դեմ չեն, որ արտադրություն լինի, պարզապես այնպես պետք է կազմակերպեն, որ բնակիչներին ազատեն գարշահոտությունից:

Արտադրության կազմակերպիչների հետ պարբերաբար են հանդիպում, սակայն, այլևս չեն հավատում ՝ ամեն ինչ լավ կլինի խոսքերին։ «Գործադիր տնօրենի, սեփականատերերի հետ զրուցել ենք։ Իրենք ասում են, որ անհնարին է, որ արտադրությունը կանգնացնեն, համբերեք։ Ո՞ւմ հատավաս, երբ ութ ամիս իրենք մեզ համար գարշահոտությունով դիսկոմֆորտ են ստեղծել, մենք իրենց չենք հավատում,քանի որ իրենք ոչինչ չեն անում և չեն ուզում անել»,- ասում են բնակիչները։

Երկու օր առաջ Ամառանոցային զանգվածի բնակիչները իրենց բողոքի ձայնը նաև կառավարություն հասցրեցին։ Բնակիչների փոխանցմամբ՝ այստեղ նրանց խոստացել են 15-օրյա ժամկետում աշխատանքային խումբ ստեղծել ու տեղում ծանոթանալ իրավիճակին:

Ցուցադրել ավելի
Back to top button