Տնտեսական

Հոլանդական նոր սորտի կարտոֆիլը մեծ բերքատվություն կապահովի Շիրակում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

Կարտոֆիլի սերմարտադրությունը բարձր հիմքերի վրա է Շիրակի մարզում: Ամեն տարի բարձր վերարտադրության կարտոֆիլի սորտեր են ներկրվում Հոլանդիայից ու Գերմանիայից եւ 2 տարի փորձարկվելուց հետո կիրառություն գտնում Հայաստանում: Այս տարի եւս հոլանդական նոր ընկերությունների եւ Հայաստանի կարտոֆիլագործ ֆերմերների միջեւ նոր պայմանագրեր է կնքվել ու էլիտա դասի նոր տեսականի ներկրվել: Այս տարի կարտոֆիլագործները կանխատեսում են, որ հնարավորություն կլինի Ա դասի կարտոֆիլի տնկանյութն ավելի մատչելի գներով ձեռք բերել, ինչը 3 տարի բարձր բերքատվություն կապահովի։

Ցուցադրել ավելի
Back to top button