Միջազգային

Եվրամիությունը պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Եվրամիության պետությունները պայմանավորվել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ մշակել՝ այդ կերպ պատասխանելով Ուկրաինայի տարածք ռուսական զորքերի ներխուժմանը, այսօր ԵՄ գագաթաժողովից առաջ հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր Զիգմար Գաբրիելը։

Նմանատիպ հայտարարություն են արել նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոն եւ պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Բի Բի Սի- ն։

Պատժամիջոցներն անկասկած կխստացվեն եւ Եվրահանձնաժողովը պետք է աշխատի դրա ներդնելու վրա»,- հայտարարել է Օլանդը լրագրողներին։ Ըստ նրա՝ Ուկրաինայում ճգնաժամը խոշորագույնն է սառը պատերազմի ավարտից հետո։

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Բրյուսելում՝ մամուլի ասուլիսում, հայտարարել է, որ Ուկրաինայի արեւելքում իրավիճակը վատթարանում է եւ ներկա ճգնաժամն սպառնում է Եվրոպայի կայունությանը։

Ցուցադրել ավելի
Back to top button