Հասարակություն

Ֆրանսիան Հայաստանին 7 հրշեջ- փրկարարական մեքենա է նվիրել

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

«Քաղաքացիական պաշտպանություն առանց սահմանների» ֆրանսիական հասարակական կազմակերպությունը Հայաստանին է նվիրել հրշեջ-փրկարարական 7 մեքնենա, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը: ֆրանսիական կազմակերպության նախագահը՝ Բեռնար Ժանեն, բարձր է գնահատել մեր երկրի արտակարգ իրավիճակների նախարարության կարողությունները:

Ֆրանսիացի փրկարար Բեռնար Ժանեն առաջին անգամ Հայաստան եկավ 1988 թ դեկտեմբերյան աղետալի երկրաշարժի օրերին։ Տասներկու ընկերների հետ աշխատել է  հայ գործընկերների հետ: Գնաց Ֆրանսիա, սակայն չմոռացավ հայերին: Սկսեց համագործակցել հայ գործընկերների հետ: Այժմ արդեն նաև մեր երկրի լավագույն բարեկամն է։ «Այս համագործակցության արդյունքում նա տասնյակ մեքնեաներ է նվիրաբերել Հայաստանին, հրշեջ փրկարարական մեքնենաներ, գույք, հանդերձանք, ամենակարևորը՝ ուսուցողական բազմաթիվ դասընթացներ, որ կազմակերպել են մեր մասնագետների, մարզպետների, քաղաքապետերի համար»,- ասում է Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։

«Քաղպաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ղեկավար Բեռնար Ժանեն Հայաստանում է ՝ յոթ նոր հրշեջ մեքենաներով։ Դրանցից չորսը նախատեսված են լեռնային պայմանների օգտագործման համար: Հայաստանը մինչ այժմ նման մեքենաներ չուներ։ «ԱՊՀ երկրների շարքում Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը լավագույնն է: Ըստ նրա՝ մենք հիմա ունենք հիանալի ճգնաժամային կառավարման կենտրոն, որ ամեն երկիր չի կարող իրեն թույլ տալ»,- նկատում է Նիկոլայ Գրիգորյանը։

Հայաստանն ու Ֆրանսիան նախատեսում են ստեղծել փրկարար կամավորականների խմբեր։ Նախաձեռնության հեղինակը ԱԻ նախարար Արմեն Երիցյանինն է։ Աշխատանքը ծավալուն է, անելիքները՝ շատ: Նախ պետք է կանոնադրությունը և օրենսդրությունը հստակեցվի, հետո արդեն փրկարարների պատրաստվածության մակարդակը կբարձրացվի, կլուծվի համազգեստի խնդիրը։

Եթե ամեն ինչ ըստ պայմանավորվածության ընթանա՝ արդեն հաջորդ տարի կամավորական փրկարարական ջոկատները կգործեն մեր երկրում: Աշխատանքն այդ ջոկատներում վճարովի չի լինի, բայց աշխատակիցները կունենան որոշակի արտոնություններ։

Ցուցադրել ավելի
Back to top button