ԿարևորՀասարակություն
Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին տեղափոխել են երրորդ երկիր


Ադրբեջանական գերության մեջ գտնվող ՀՀ քաղաքացի, ժամկետային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին Ադրբեջանից օգոստոսի 26-ի տեղափոխել են երրորդ երկիր, հայտնել է Հակոբ Ինջիղուլյանի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանը։ «Օգոստոսի 26-ին տարել են, մենք երեկ ենք իմացել դրա մասին»,- ասել է նա և ավելացրել, որ Հակոբի հետ դեռ կապ չեն հաստատել։
Ինջիղուլյանի հարազատներին տեղեկությունը փոխանցել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից:
Հարություն Ինջիղուլյան