Հասարակություն

Զինծառայող է զոհվել. հարուցվել է քրեական գործ

Օգոստոսի 28-ին, ժամը 18:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը /ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ/, հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն։

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Back to top button