Միջազգային

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրում է ռազմական ներխուժման մեջ

Ուկրաինան Ռուսաստանին մեղադրել է իր տարածք ռազմական ներխուժման մեջ։ Տեղեկություններ են ստացվում, որ ռուսամետ ուժերը հսկողության տակ են վերցրել Նովոազովսկ նավահանգիստը, սակայն ուկրաինական բանակի ներկայացուցիչները պնդում են, թե քաղաքն իրենց վերահսկողության տակ է, հայտնում է Բի Բի Սի- ն։

«Պետք է ընդգծել, որ տեղի է ունեցել Ռուսաստանի ԶՈւ լայնամասշտաբ ռազմական ներխուժում Ուկրաինայի տարածք։ Այն իրականացվում է մի քանի ուղղություններով։ Եվ այսօր իր գործողություններով Ռուսաստանի Գլխավոր շտաբը փորձում է մասնատեղ Հակաահաբեկչական գորողությունների ուժերի մարտիկներին, որպեսզի իր հսկողության տակ վերցնի Դոնբասի բնակավայրերը»,- հայտարարել է Ուկրաինայի ներին գործերի նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը։

New York Times- ը հաղորդում է, որ Ռուսաստանի կողմից Ուրաինայի սահման են մտել տանկեր, հրետանի եւ հետեւակը ու հարձակվել ուկրաինական ուժերի վրա՝ առաջացնելով խուճապ եւ լայնամասշտաբ նահանջ։ Այսպիսով՝ թերթի կարծիքով՝ «Ուկրաինայի արեւելքում բացվել է նոր՝ երրորդ ճակատ կառավարական ուժերի եւ ռուսամետ անջատողականների միջեւ»։

Գերմանիայի կանցլեր Անգելա Սերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ անհրաժեշտ են բացատրություններ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերի հայտնվելու հաղորդումների մասին։ Մերկելը նաեւ հեռախոսային խոսակցություն է ունեցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ։

ԱՄՆ կարծում է, որ Դոնեցկում եւ Լուգանսկում անջատողականների հակահարձակումն անցնում է Մոսկվայի ղեկավարությամբ, ինչի մասին հայտարարել է պետդեպարտամենտի մամուլի քարտուար Ջեն Պսակին։
Նովոազովսկի քաղաքապետ Օլեգ Սիդորկինը AP- ին տված հարցազրույցում հաստատել է, որ անջատողականներին հաջողվել է մտնել քաղաքի տարածք։ Ռուսական ԶԼՄ- ների հաղորդումների համաձայն՝ ուկրաինական ուժերն ստիպված էին նահանջել Նովոազովսկից։

Ցուցադրել ավելի
Back to top button