Միջազգային

Ուկրաինայի նախագահը չեղյալ է հայտարարել Թուրքիա այցը՝ ռուսական ներխուժման պատճառով. ՌԴ- ն հերքում է

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պաշտոնապես հայտարարել է իր երկրի տարածք «ռուսական ներխուժման» մասին եւ չեղյալ հայտարարել այցը Թուրքիա։

«Ես որոշում եմ ընդունել չեղյալ հայտարարել Թուրքիայի Հանրապետություն այցը՝ կապված Դոնեցկի մարզում՝ մասնավորապես Ամվրոսիեւկայում եւ Ստարբեշեւոյում,  իրավիճակի կտրուկ սրման հետ, քանի որ փաստորեն տեղի է ունեցել ռուսական զորքերի մուտքը Ուկրաինա»,- ասել է պետության ղեկավարը։

Պորոշենկոն նաեւ հայտնել է, որ հրավիրել է Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի նիստ՝ հետագա գործողությունների ծրագիր մշակելու  համար։

Պորոշենկոյի կարծիքով՝ Ուկրաինան պետք է արագ նախաձեռնի ՄԱԿ- ի Անվտանգության խորհրդի նիստ։ «Աշխարհը պետք է գնահատական տա Ուկրաինայում իրավիճակի կտրուկ սրացմանը»։

Պորոշենկոն նաեւ հայտնել է, որ Կիեւը դիմել է իր եվրոպացի գործընկերներին՝ Եվրամիության խորհրդի արտակարգ նիստ հրավիրելու կոչով։

Ուկրաինայում ռուսական զինվորականների եւ ռազմական տեխնիկայի ոչ մի մասնակցություն չկա, «ԻՏԱՌ- ՏԱՍՍ»- ին հայտնել է ԵԱՀԿ- ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Անդրեյ Կելինը։ «Մենք հստակ հայտարարել ենք, որ ռուսական զինվորականների ոչ մի մասնակցություն չկա, ոչ մի տեխնիկա մենք այնտեղ չենք ուղարկել»,- հայտարարել է նա։ «Մեղադրանքները, թե այնտեղ գնում են զրահատեխնիկայի շարասյուներ, հնչել են նախորդ շաբաթ, նախանցյալ շասաթ։Այդ բոլորը հերքվել է, հերքվում է նաեւ այժմ»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button