Հասարակություն

Շիրակի փոքր գյուղերի աշակերտներին անվճար փոխադրամիջոց կհատկացվի հարակից գյուղի դպրոց գնալու համար

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»- Գյումրի

«Նոր ուսումնական տարում կթարմացվի ավագ դպրոցների գույքը, հիմնական եւ ավագ դպրոցներն էլ կհամալրվեն թվով 8 էլեկտրոնային լաբորատորիաներով ֆիզիկա, մաթեմատիկա եւ երկրաչափություն, քիմիա եւ կենսաբանություն առարկաներից։ Շիրաի մարզի այն գյուղերին, որտեղ աշակերտների թիվը շատ փոքր է, ուսումը հարակից գյուղի դպրոցում շարունակելու համար անվճար փոխադրամիջոց կհատկացվի»,- այսօր Գյումրիում ասել է կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանդիպելով Շիրակի մարզի կրթության ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նախարարը ներկայացրել նոր ուսումնական տարվա նորամուծություններն ու պատասխանել կրթության ոլորտի ներկայացուցիչներին հուզող հարցերին: Նախարարն անդրադարձել է նաեւ մանկավարժական կադրերի առաջարկի ու պահանջարկի խնդրին, իսկ հանդիպման ավարտին բեղմնավոր ու նվաճումներով հարուստ ուսումնական տարի է մաղթել բոլորին։

Ցուցադրել ավելի
Back to top button