Մշակույթ

«Երգում են 70-ականների Երևանը և Հալեպը»

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ, Հայկական բարեգործական ընդհանուր միության ֆինանսավորմամբ օգոստոսի 29-ին և 30-ին Հայաստանում մեկ բեմում հանդես կգան երեւանցի եւ հալեպահայ երաժիշտները։ Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սիրիահայերի կարիքների ապահովմանը։

Հալեպահայ և Երևանի մշակութային բարեկամությունը տարիների պատմություն ունի: Այն սկսվում է 1971 թվականից, երբ Կոստանտին Օրբելյանն իր նվագախմբով համերգային ծրագրով մեկնել էր Հալեպ: 40 տարիների բարեկամությունն այսօր էլ է շարունակվում: Արդյունքը՝ վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք «Երգում են 70-ականների Երևանը և Հալեպը» խորագրով համերգն է:

Համերգի հիմնական երաժիշտները Կոստանտին Օրբելյանի` Հայաստանի պետական էստրադային նվագախմբի երաժիշտներն են: Հանդես կգան նաեւ հալեպահայ 4 երգիչ և 3 կիթառահար:

Ցուցադրել ավելի
Կարդացեք նաև
Close
Back to top button