ԿարևորՀասարակություն

Դպրոց կգնա 40 հազար առաջինդասարանցի

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Նոր ուսումնական տարվան ընդառաջ կրթության ու գիտութւան նախարար Արմեն Աշոտյանն այսօր կառավարության նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ անդրադարձել է 2014-2015 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին: Ոլորտի պատասխանատուն հայտարարել է, որ ուսումնական տարվա մեկնարկին ամբողջ թափով են նախապատրաստվում: Այս տարի նախնական արդյունքներով առաջին դասարան կհաճախի շուրջ քառասուն հազար երեխա: Ոլորտի պատասխանատուն մանրամասնորեն ներկայացրել է նախարարության՝ այս ուսումնական տարվա ընթացքում նախատեսվող միջոցառումները: Կառավարության նիստից անմիջապես հետո Աշոտյանը Շիրսկի մարզ է շտապել ու իրեն սպասող լրագրողներին հորդորել մարզային թղթակիցների միջոցով իրեն այսօր հարցեր ուղղել: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի ներկայացրած նախագծով էլ՝ եթե մինչև սեպտեմբերի 4- ը «Միկա» մարզադաշտի գնորդ չհայտնվի, ապա այն կանցնի ֆինանսների նախարարության տնօրինության տակ։ Հայաստանի կառավարությունը հերթական տուգանքը կվճարի մարդու իրավունքների եվրոպական դատարանին,այս անգամ 6030 եվրոյին գումար։

Նախապատրաստական աշխատանքներ են նաև ուսումնարաններում և քոլեջներում։ Դեռ վերջնական տվյալներ չկան, սակայն, ոլորտի պատասխանատուի խոսքով, այս տարի նախորդ տարվա համեմատ շուրջ հիսուն տոկոսով կառավարությունն ավելացրել է պետպատվերի տեղերը։ Բուհերը նույնպես նախապատրաստվում են նոր ուսումնական տարվան: Երեկ կրթության ու գիտության նախարարը հանդիել է նաև բուհերի ռեկտորների հետ ու քննարկել նոր ուսումնական տարվա մեկնարկին վերաբերող հարցեր: Սա կառավարության նիստի սկզբում:

Վեց հազար երեսու եվրո. ՄԻԵԴ վճիռը կատարելու համար
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված հարցերից. կառավարությունը հերթական գումարը կվճարի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն վեց հազար երեսուն եվրոյին համարժեք գումար կփոխանցի ՀՀ քաղաքացի Վարդան Մինասյանին։ Ըստ դատարանի վճռի՝ խախտվել է «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին եւ 4-րդ կետերը ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունքը:  Վարդան Մինասյանը միառժամանակ անօրինական կալանքի տակ է եղել: ՄԻԵԴ-ի դատավճռի կատարման վերջնաժամկետը հոկտեմբերի 8-ն է։

Հիշեցնենք, որ այս գործով նախաքննության ավարտին քաղաքացին որոշ ժամանակ անհիմն պահվել է բանտում առանց դատարանի որոշման։ Վերաքննիչը հրաժարվել է նրա բողոքը քննել, Վճռաբեկը վարույթ ընդունել է, արձանագրել է, որ խնդիր գոյություն ունի, բայց բողոքը մերժել է։Դեպքը տեղի է ունեցել Աբովյան քաղաքից 4 կմ հեռավորության վրա գտնվող ամայի մի տարածքում, փոխհրաձգության ընթացքում զոհվել էր 36-ամյա մի տղամարդու դիակ, մի քանի հոգի վիրավորվել էին։ Վարդան Մինասյանը ձերբակալվել է այդ անձին սպանելու կասկածանքով, եւ ինը ամսից ավելի կալանավորված է եղել սպանության, դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու եւ ապօրինի զենք-զինամթերք կրելու մեղադրանքներով։

«Միկա» մարզադաշտը կփոխանցվի ֆիննախին, եթե…

 

Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանի ներկայացրած նախագծով էլ, եթե ԴԱՀԿ կողմից հայտարարված անշարժ գույքի հերթական էլեկտրոնային աճուրդի ընթացքում գնորդ չհայտնվի, ապա կառավարությունը կընդունի հարկադիր կատարողի առաջարկը և կուտարկված պարտքի դիմաց «Միկա» մարզադաշտը կանցնի ֆինանսների նախարարության տնօրինության տակ: Արդեն կառավարության նիստից հետո փոխնախարարը որոշ հարցեր պարզաբանեց։ Սա «Արմավիայի» կուտակած պարտքի մի մասը վճարելու համար է։ Իհարկե՝ նախանշված գումարով ընկերության պարտքն ամբողջությամբ չի մարվի: Պավել Սաֆարյանը հստակեցրեց՝ դեռևս որոշված չէ, թե ինչպիսին կլինի մարզադաշտի ճակատագիրը: Փոխնախարարը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյո՞ք ընկերությունը օֆշորային գոտում գումարներ ունի։ «Ես հո հետախույզ չեմ, որտեղի՞ց իմանամ»,- ասաց։

Հիշեցնենք՝ այս տարվա օգոստոսի 25- ին ԴԱՀԿ ծառայությունը աճուրդի էր հանել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Մանանդյան փողոցում գտնվող «Միկա» մարզադաշտը: Հարկային պարտավորություններ են կուտակվել, սակայն, «Արմավիա» ընկերության կողմից: Այժմ աճուրդի է հանվել «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ պատկանող Երևանի Մանանդյան փողոց N 41 հասցեում գտնվող անշարժ գույքը։

 

Back to top button