Միջազգային

Բաքվում ԱՄՆ դեսպանատուն. Կալիֆորնիայի Սենատի որոշումը չի արտահայտում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը

Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման Կալիֆորնիայի նահանգի բանաձեւը չի արտացոլում ԱՄՆ արտաքին քաղաքականությունը, ասված է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ։

Դեսպանատունը վստահեցնում է, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը որոշում է դաշնային կառավարությունը, այլ ոչ թե նահանգների օրենսդիր մարմինները։ «Միացյալ Նահանգներում ազատ են կարծիք արտահայտել, սակայն նրանց դիրքորոշումը չի արտահայտում ազգային արտաքին քաղաքականությունը։ Կալիֆորնիայի նահանգի Սենատի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով բանաձեւը օրենսդիր մեկ մարմնի եզրակացությունն է եւ չի կարող փոխել այս հարցով ԱՄՆ արտաքին քաղաքականությունը»,- հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։

Ցուցադրել ավելի
Back to top button