Սպորտ

Սյուզի Կենտիկյանը 2015- ին Հայաստանում կբացի կանանց բռնցքամարտի դպրոց

Աիդա Ավետիսյան
«Ռադիոլուր»

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի կանանց գերթեթև քաշային կարգում WBA, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Սյուզի Կենտիկյանն օրեր առաջ է Գերմանիայից հայրենիք վերադարձել եւ չորս տարիների կարոտն է առնում։

Հաջորդ շաբաթվանից ուժերը հավաքած՝ Սյուզին Գերմանիայում կսկսի մարզումները: Գերմանիա վերադառնալուն պես նրա մասին նկարահանվելու է ֆիլմ «Ինչպես է ընդունել հայրենիքը բռնցքամարտիկին» վերնագրով։ Քսան օրից ֆիլմը կցուցադրվի համացանցում:

Հայաստանում մենամարտ անցկացնել շատ է ուզում, սակայն հայկական կողմից դեռևս առաջարկներ չկան: Հայաստանում մենամարտելու դեպքում էլ կբարձրացնի հայկական դրոշը: Առայժմ մենամարտում է գերմանական դրոշի ներքո, պայմանագրի պայմաններն են այդպես պարտադրում:

Ապագա ծրագրերի մասին խոսելով` Սյուզին նշեց, որ պատրաստվում է 2015 թվականին Հայաստանում բացել կանանց բռնցքամարտի մարզադպրոց։ Նա 16 տարի ռինգումում է, 36 մենամարտ է ունեցել, սակայն այս տարիների գլխավոր ձեռքբերումը աշխարհի չեմպիոնի տիտղոսն է եղել։

Առաջիկա երկու տարիներին բռնցքամարտիկը չի պատրաստվում թողնել կարիերան, իսկ դրանից հետո կթողնի միայն աշխարհի չեմպիոնի տիտղոսով: Գերմանիայում Սյուզին հայ մարզիկների հետ այդքան էլ կապ չունի: Հարգում է բոլոր հայ բռնցքամարտիկներին, նաև Արթուր Աբրահամին, ով մեկ անգամ ասել է, որ չի սիրում կանանց բռնցքամարտը: Սակայն Սյուզին դրան կարևորություն չի տալիս և նշում է, որ դա անձնական կարծիք է:

 

Ցուցադրել ավելի
Back to top button