Հասարակություն

Սարի թաղում փլուզման հետեւանքով մարդ է զոհվել

Այսօր ժամը 18.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 7-րդ փողոցի թիվ 18 տանը փլուզում է տեղի ունեցել. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ- ից։

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը: Ըստ նախնական տվյալների` տուժել է Ս. Ա.-ը (ծնվ. 1999 թվ.), իսկ փլատակների տակ հայտնաբերվել է մեկ այլ քաղաքացու դի (տվյալները ճշտվում են):

Ցուցադրել ավելի
Back to top button