Միջազգային

«Շատ բաց հարցերով» դրական բանակցություններ. Պուտին- Պորոշենկո հանդիպումը

Երեկ Մինսկում՝ Անկախության պալատում ուշ երեկոյան տեղի է ունեցել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պյոտր Պորոշենկոյի հանդիպումը, որի ընթացքում, ըստ Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինի, քննարկվել են ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի իրականացման հետ հարցերը։ Բանակցությունները շարունակվել են մոտ երկու ժամ, փակ դեռների հետեւում։ Մինչ այդ տեղի է ունեցել Մաքսային միության անդամ երկրների, Ուկրաինայի նախագահների եւ ԵՄ ներկայացուցիչների հանդիպումը։

Պուտինի հետ հանդիպումից հետո Պորոշենկոն լքել է Անկախության պալատ՝ հրաժարվելով շփվել լրագրողների հետ եւ ուղղվել Բելառուսում Ուկրաինայի դեսպանատուն։ Այստեղ, ըստ «Ինտերֆաքսի», նա բանակցություններ է անցկացրել ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության հարցերի գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշտոնի հետ։ Իր հերթին Պուտինը բանակցություններ է ունեցել ՄՄ անդամ երկրների՝ Բելառուսի եւ Ղազախստանի իր պաշտոնակիցների հետ։

Ուկրաինայի նախագահի հետ հանդիպման մասին Պուտինը լրագրողներին հայտնել է, որ կան «շատ բաց հարցեր»։ «Մենք ունենք շատ բաց հարցեր, որոնց լուծմամբ շահագրգռված են եւ Ռուսաստանը, եւ Ուկրաինան, եւ մեր եվրոպացի գործընկերներըե,- հայտարարել է նա։ ՌԴ նախագահը նշել է, որ Պորոշենկոյի հետ պայմանավորվել են վերսկսել երկխոսությունը էներգետիկայի շուրջ։ Այս հարցը «գտնվում է փակուղում», «սակայն դրա մասին խոսել՝ անհրաժեշտ է»։ Պուտինը նշել է, որ Պորոշենկոյի հետ չի քննարկել Ուկրաինայի հարավ- արեւելքում հրադադարի հարցը։ «Ռուսատանը չի կարող խոսել Ուկրաինայի հետ հրադադարի պայմանների մասին։ Մենք կարող են աջակցել, որպեսզի ստեղծվի վստահության միջավայր»,- ասել է Պուտինը։ Ըստ նրա՝ խաղաղության գործընթացը «Ուկրաինայի, Դոնեցկի, Լուգանսկի գործն է»։

Ուկրաինայի նախագահը Մինսկում կայացած հանդիպումը գնահատել է «բարդ ու ծանր»,- հայտնում է Reuters- ը։ Պորոշենկոյի խոսքով՝ Ուկրաինան եւ ՌԴ- ն սկսել են խորհրդակցություններ անցկացնել սահմանապահ գերատեսչությունների եւ գլխավոր շտաբերի միջեւ Ուկրաինայի արեւելյան շրջաններում իրավիճակի կարգավորման համատեքստում, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Նա նշել է, որ որքան հնարավոր է, կմշակվի հրադադարի ծրագիր։ «Կարող եմ ասել, որ խաղաղության ծրագիրի տրամաբանությունը, վերջապես, աջակցություն է գտել առանց բացառայության բոլոր պետությունների ղեկավարների կողմից»,- ասել է Պորոշենկոն։

Ցուցադրել ավելի
Back to top button