Միջազգային

Նոր սահմանադրություն եւ պայքար «խորքային պետության» դեմ. Թուրքիայի կառավարության 2015- ի առաջնահերթությունները

Թուրքիայի ԱԳ նախարար, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդի եւ վարչապետի թեկնածու Ահմեդ Դավութօղլուն այսօր հայտարարել է, որ 2015 թ. մտադիր է ավարտել նոր սահմանադրության մշակման աշխատանքները, ինչի մասին հայտարարել է կուսակցության այսօր մեկնարկած համագումարում, որտեղ քվերակվելու է իր թեկնածությունը։

«Դեպի ժողովրդավարություն հետագա թռիչքի համար անհրաժեշտ է նոր սահմանադրություն։ Նոր հիմնական օրենքով Թուրքիայի առաջ կբացվեն նոր դռները։ Հուսով եմ, որ 2015 թ. խորհրդարանական ընտրություններում մենք կստանանք նոր սահմանադրությունն ընդունելու անհրաժեշտ մեծամասնություն»,- հայտարարել է Դավութօղլուն։

Սրանից բացի՝ Դավութօղլուն մտադիր է շարունակել եւ ուժեղացնել պայքարը «խորքային պետության» դեմ։ Այսպես են կոչվում Թուրքիայի որոշակի շրջանակներ, որոնք պայքար են մղում իշխող կուսակցության դեմ։ Իշխանությունները «խորքային պետությանն» են մեղադրում կառավարության անդամներին ապօրինի գաղտնալսումների, կոռուպցիոն սկանդալի հրահրման մեջ։ «Այդ կառույցը ցանկանում է կործանել պետությունը։ Ես ես այսօր նախագահի ներկայությամբ ասում եմ, որ մենք ոչ մեկի թույլ չենք տա պառակտել հանրապետության ղեկավարությունը»,- ասել է նա։

Ցուցադրել ավելի
Back to top button