Քաղաքական
Նազարբաեւ. ՄՄ- ին Հայաստանի անդամակցությունը կքննարկվի հոկտեմբերի 10- ին


Հայաստանի եւ Ղրղզստանի՝ Մաքսային միությանն անդամակցության հարցը կորոշվի հոկտեմբերին, երեկ ուշ երեկոյան հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ Մինսկում կայացած ՄՄ անդամ պետությունների հանդիպմանը հաջորդած ճեպազրույցում։ «Եռյակի» առաջնորդների առաջիկա հանդիպումը կլինի արդեն հոկտեմբերին։ Օրակարգում Մաքսային միություն նոր անդամների՝ Հայաստանի եւ Ղրղզստանի անդամակցության հարցն է»,- Նազարբաեւի խոսքերն են մեջբերում ղազախական լրատվամիջոցները։
ՄՄ անդամ պետությունների հերթական բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 10- ին՝ Մինսկում։