Հասարակություն

Հարցեր ոստիկանությանը՝ skype- միջոցով

Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը Սփյուռքի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև  խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, նրանց հնարավորություն է ընձեռում այսուհետ ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաև անձնագրային և վիզաների վարչության ու ՀՀ ոստիկանության գործառույթներին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

ՀՀ ոստիկանության սկայպի hասցեն` Armenian Police

Հարցեր կարելի է ուղարկել նաև [email protected], [email protected] էլեկտրոնային հասցեներին։

Ցուցադրել ավելի
Back to top button