Քաղաքական

Հայաստանն ավելի հեշտ և արագ կմտնի ռուսական շուկա, քան՝ եվրոպական, ասում է ՀՀԿ- ական պատգամավորը

Ալիսա Գեւորգյան
«Ռադիոլուր»

Ընդդիմությունը խոստանում է թեժ աշուն. ըստ ԱԺ հանրապետական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանի՝ դրանում արտառոց ոչինչ չկա, աշունն առհասարակ ավելի ակտիվ ու թեժ է լինում: «Դժգոհություններ, իհարկե, կան, բայց հոծ հանրահավաքներով իշխանափոխության հասնելու համար ընդդիմությունը բավարար ներուժ չունի»,- ասում է պատգամավորը: Ընդդիմության գերխնդիրը, ըստ նրա, կուտակված դժգոհությունները ճիշտ ձևակերպելն ու խնդիրները պատշաճ կերպով ներկայացնելն է։

«Լավ կառավարեք երկիրը, դուք արեք ձեր գործը, ի՞նչ կապ ունի, թե քանի մարդ կհավաքվի հանրահավաքին կամ ընդհանարապես ընդդիմություն գոյություն ունի՞, թե՞ ոչ»,- հակադարձում է ԱԺ ԲՀԿ- ական տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։

Բոստանջյանն այսօր խոսեց հնարավորություններից, որոնցից մեկն էլ Ռուսատանի դեմ կիրառվող պատժամիջոցներից ժամանակին և խելամիտ օգտվելն է: Ստեղծված իրավիճակում իշխանությունից ակնկալվող անհրաժեշտ քայլերը՝ ըստ ԲՀԿ-ական պատգամավորի. «Պետությունը պետք է կանգնի գլուղացու կողքին, որովհետև նա միայնակ ոչինչ անել չի կարող: Պետք է գրավել ռուսական շուկան, ինչը լավ աշխատանքի դեպքում միանգամայն հնարավոր է»։

Իշխող կուսակցության ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանն ասում է, որ այս ուղղությամբ լուրջ քայլեր իրականացվում են, ուսումնասիրվում է ռուսական շուկան, վարչապետի կողմից կան հանձնարարարկաններ: «Արդյունքների մասին խոսելը վաղ է, բայց համոզված եմ ՝ Հայաստանն ավելի հեշտ և արագ կմտնի ռուսական շուկա, քան՝ եվրոպական»,-ասում է հանրապետական պատգամավորը:

Ցուցադրել ավելի
Back to top button