Հասարակություն

Գաղթի ճամփան անցած պապերի պատգամները՝ ժառանգների հուշերում

Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»-Շիրակի

Մոտենում է Մեծ եղեռնի 100- րդ տարելիցը եւ անհնարին է դառնում հանդիպել ու լսել երկարակյաց ականատեսների վկայությունները։ Եղեռնից մազապուրծ ականատեսների պատմությունները, սակայն, երբեք չեն մոռանա նրանց ժառանգները, ում մտապատկերում դաջվել են այն տեսարանները, որոնց միջով անցել ու հրաշքով փրկվել են իրենց պապերը: Շիրակի մարզի գյուղերում, որոնց բնակիչները գաղթել են Արեւմտյան Հայաստանից,  նույնիսկ մեկդարյա հեռավորությունից երբեք չեն մոռացվում այդ պատմություններն ու այն գաղթի ճամփան, որը բերել է Արեւելյան Հայաստան, ինչպես նաեւ պապերի պատգամները։

Ցուցադրել ավելի
Back to top button