Հասարակություն
Գազի մատակարարումը վերականգնվել է


Առավոտյան ժամը 10։45- ին վերականգնվել է Հայաստանի գազամատակարարումը Հյուսիսային Կովկաս- Անդրկովկաս գազատարում վթար-վերականգնողական աշխատանքներից հետո, հայտնում են «Գազպրոմ- Արմենիա» ընկերությունից։
Նախօրեին ընկերությունը հայտնել էր, որ այսօր ժամը 5- ից գազամատակարարումը դադարեցվելու է։