Հասարակություն

Հարկադիր վայրէջք Երեւանում՝ հարբած ադրբեջանցու պատճառով

«Աերոֆլոտ» ավիաընկերության Դուբայ- Երեւան չվերթի ինքնաթիռն այս գիշեր հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում հարբած ուղեւորի պատճառով։

Դուբայից թռնելուց հետո ուղեւորներից մեկը՝ 30- 35 տարեկան մի տղամադր սկսել է հայհոյել, բարձր խոսել եւ անհանգստացնել երեխաներին։ Ուղեկցորդուհները օգնության համար դիմել են տղամարդ- ուղեւորներին, որոնց մեծ դժվարությամբ է հաջողվել նրան կապել աթոռին, պատմել են ականատեսները «ՌԻԱ- Նովոստիին»։

Երեւանի ժամանակով առավոտյան ժամը 5- ին ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Երեւանում։ «Մնացել ենք այնտեղ 2,5 ժամ, օդաչուները փորձեցին հարբած տղամարդուն (պարզվել է նա Ադրբեջանի քաղաքացի է) հանձնել ոստիկանությանը, սակայն հայկական իշխանությունները հրաժարվել են նրան ընդունել, միայն ձեռնաշղթա են հագցրել, իսկ շտապօգնության բժիշկները հանգստացնող ներարկում են արել, որից որոշ ժամանակ անց նա քնել է։ Այդպես էլ նրա հետ շարունակել ենք թռիչքը Մոսկվա»,- պատմել են ուղեւորները։

Ինքնաթիռը Մոսկվա է հասել երեք ժամ ուշացումով, խուլիգանին ոստիկանություն են տարել, հայտնել է գործակալությունը։

Back to top button