Հասարակություն
Հանրապետության 10 դպրոցներում կդասավանդվի «Ազգային երգ ու պար»


ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են Հայաստանի այն 10 հանրակրթական դպրոցները, որոնց 5- րդ դասարանի համար կիրականացվի «Ազգային երգ ու պար» և «Երաժշտություն» առարկաների փորձնական ծրագրերը` 2014-2015 ուսումնական տարվա համար:
Դրանք են Երեւանի համար 11, 20, 52, 92, 131, 150, 162, 200, Աբովյան քաղաքի համար 2 եւ Արմավիր քաղաքի համար 5 հիմնական դպրոցները։