ՀասարակությունՄշակույթ
Տիգրանակերտի պեղումները հնագետներին հասցրեցին Ամարաս


Լուսինե Ավանեսյան
«Ռադիոլուր»- Ստեփանակերտ
Այս տարի Արցախի Տիգրանակերտի հնագիտական արշավախումբը Տիգրանակերտում կատարված հայտնագործություններից մեկի հետքերով պեղումներ է կատարել նաև Ամարասի եկեղեցում: Տիգրանակերտում անցյալ տարի բացված վաղ քրիստոնեական եկեղեցու խորանի տակ այս տարի արևելյան մուտք ունեցող դամբարան հայտնաբերվեց, որն ակնհատորեն նման էր Ամարասի եկեղեցու խորանի տակ գտնվող Սբ. Գրիգորիսի դամբարանին:
Տիգրանակերտի արշավախմբի դիմումի համաձայն՝ Արցախի հնագիտական հանձնաժողովը պեղումների թույլտվություն տվեց, և հնագետների աշխատանքը Եկեղեցու արևելյան պատի մոտ պսակվեց հաջողությամբ։