ԿարևորՔաղաքական

Սահմանային վերջին սրացումները քննարկվել են Արցախի անվտանգության խորհրդի նիստում

Համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են` նրան պատճառելով մեծ կորուստներ, այսօր հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Անվտանգության խորհրդի նիստում՝ անդրադառնալով հուլիս-օգոստոս ամիսներին Շահումյանի շրջանում եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի սրացումներին։

Նախագահի բնութագրմամբ` մեր պատասխան գործողությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունն արտաքին վտանգի դեմ եւ նրանց պատրաստակամությունը պաշտպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը:

Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին, Արցախի ազատամարտիկներին, համապատասխան կառույցների ստորաբաժանումների ծառայողներին, մեր ժողովրդին եւ իշխանություններին՝ ցանկացած ոտնձգություն համախմբված եւ արդյունավետորեն կասեցնելու ունակությունների ու կարողությունների համար` այն համարելով պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորում:

Խոսելով դրականի մասին` նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ մենք ի վիճակի ենք տեսնել նաեւ թերություններն ու թույլ կողմերը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց շտկման ուղղությամբ, համոզմունք հայտնելով, որ եւ զինված ուժերի հրամանատարությունը, եւ համապատասխան ուժային կառույցների ղեկավարները մասնագիտորեն կուսումնասիրեն եւ կքննարկեն այս հարցերը:

Ցուցադրել ավելի
Back to top button