Քաղաքական

Հայաստանը Փերինչեքի գործով երրորդ կողմ ներգրավվելու հայտ է ներկայացրելէ

Հայաստանի կառավարությունը պաշտոնական հայտ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի որպես երրորդ կողմ ներգրավվի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործում, «Արմենպրեսին» հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ, ՄԻեԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը։ Հայտի ներկայացման վերջնաժամկետը օգոստոսի 26- ն է։

2007 թվականի մարտի 9- ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար` ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության:  Վուդի կանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը։

2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը։ Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: Ենթադրվում է, որ Փերինչեքի գործով առաջին դատական նիստը տեղի կունենա այս տարվա նոյեմբերի 5-ին։

Back to top button