ԿարևորՀասարակություն

Կրեդիտային համակարգը կմտցվի նաեւ ավագ դպրոց. առայժմ փորձնական

Հասմիկ Դիլանյան
«Ռադիոլուր»

Կրթության ու գիտության նախարարությունում թեժ ամառը շարունակվում է: Մինչ շատերը հանգստանում էին, ոլորտի պատասխանատուները զբաղված էին բուհական ընդունելության քննություններով: Մինչ շատերն այժմ ամռան արձակուրդների վերջին օրերն են վայելում, կրթության ոլորտի պատասխանոտւները նոր ուսումնական տարվա են պատրաստվում: Նախարար Աշոտյանն այսօր ամփոփել է աշխատանքային գործուենության հարյուր օրը, այստեղ էլ պարզ է դարձել, որ իր համար աշխատանքային թեժ օրերը շարունակվում են: Առաջիկա ողջ շաբաթվա ընթացքում կրթության ու գիտության նախարարը օգոստոսյան խորհրդակցություններ է անցկացնելու: Աշխատելու է անգամ առաջիկա կիրակի օրը՝ օգոստոսի 31-ին:  Ի դեպ մամուլի ասուլիսն անցել է առանց քաղաքական հարցերի: 

Հարցեր՝ բացառապես կրթության ու գիտության վերաբերյալ, սա թերևս լրագրողների հետ այն եզակի հանդիպումներից էր, երբ Արմեն Աշոտյանը խոսեց ու պատասխանեց միայն կրթական ոլորտին վերաբերող հարցերին: Չնայած քաղաքական հարցեր չշոշափվեցին՝ այդուհանդերձ կրթության ու գիտության ոլորտում էլ թեժ հարցերի պակաս չեղավ:

Նոր ուսումնական տարի, պիլոտային ծրագրեր, նոր վարկային ծրագրեր, աջակցություն սոցիապալես անապահով ուսանողներին, Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացում, տնտեսագիտական համալսարանի նոր պրոռեկտոր, մասնավոր բուհերի ճակատագիր, ֆլեշմոբ և, իհարկե, հումոր: «Ասել, որ ես ձեզ կարոտել եմ, նշանակում է ոչինչ չասել, որովհետև այս ժամանակահատվածում մենք այդուհանդերձ ապահովել ենք ձեզ համար նաև մեր կողմից կատարվող աշխատանքների մասին սպառիչ և առարկայական լրահոս»,- ասուլիսն սկսեց նախարարը։

Կրթության ոլորտում, ի տարբերություն այլ բնագավառների, ամառն ավելի շատ ոչ թե հանգստի, այլ աշխատանքի շրջան է, ավելի կոնկրետ՝ քննական թեժ շրջան: Թերությունները չհաշված՝ ոլորտի պատասխանատուն քննաշրջանից գոհ է, օբյեկտիվ ու սուբյկետիվ դրսևորումներ, իհարկե, եղել են։ Արմեն Աշոտյանը նաև գիտակցում է՝ «մի ծաղկով գարուն չի գա»:

Նախարարին լավատեսություն հաղորդել են լրատվամիջոցների դրական արձագանքները: Պայմանականորեն հարյուր օրվա ընթացքում կրթական բարեփոխումները շարունակվել ու շարունակվելու են։ Նոր ուսումնական տարում կրթության պատասխանատուների դիտակետում են լինելու ավագ դպրոցները։ Այստեղ փորձարկումները շարունակվում են։ «Մշակելու ենք հայեցակարգ և գուցե հասցնենք ավագ դպրոցներում փորձնական ներդնել կրեդիտային համակարգ։ Ավագ դպրոցների վրա փորձարկենք այն համակարգը, որով թույլ կտանք նաև ապագա մասնագիտական կրթության բնագավառում մեր ուսանողների համար ունենալ ավելի նպաստավոր պայմաններ»,- ասաց նախարարը։

Արմեն Աշոտյանը չբացառեց, որ ապագայում գուցե բուհական ընդունելության քնննությունների համակարգում փոփոխություններ լինեն: Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, ապա այս տարի ՀԲ- ն ԿԳՆ- ին 25 մլն դոլար վարկ կտա, «Պարտադիր 12-ամյա կրթությանն անցնելու»օրենքի նախագիծը սպասում է պատգամավորների գնահատականին:

Այսօր նաև պարզ դարձավ՝ Արմեն Աշոտյանը մասնավոր կրթական համակարգի ախոյանը չէ։ «Ես կրթական համակարգի համար պատասխանատու անձնավորություն եմ: Բուհի գոյությունն ինձ համար ինքնանպատակ չէ, ինչպես նաև մեր քաղաքցիների ճնշող մեծասանության համար: Մենք տանում ենք միասնական քաղաքականություն բոլոր բուհերի հանդեպ.Այո, անցան այն քաղցր մեղրատարիները, երբ մասնավոր բուհերը Հայաստանում ավելի շատ էին, քան՝ քաղաքական կուսակցությունները։ Մասնավոր հատվածում վատ բուհերի կողքին կան կայացող, զարգացող, լավ բուհեր: Ես՝ որպես ԿԳՆ, շահագրգիռ եմ, որպեսզի Հայաստանում որակապես փոխվի բարձարգույն մասնավոր կրթական ծառայությունների որակը՝ դեպի լավը»։

Արմեն Աշոտյանը հիշեցրեց՝ մասնավոր բուհերի ներկայաուցիչների դժգոհությունը (պետական բուհերի վճարովի համակարգում սովորողները օգտվում էին տարկետման իրավունքից) եւ կառավարությունը վերացրեց վճարովի տարկետման իրավունքով ընդունելությունը Հայաստանում: Պետական բուհերն էլ դժգոհ են մասնավոր բուհերի ընդունելության կարգից: Այժմ զիջումների հերթը նրանցն է: Պետք է ընդունելության կարգում փոփոխություններ կատարեն, ավելին՝ պետությունը մասնավոր բուհերի հետ պատրաստ է նոր համագործակցության։

«Մենք պատրաստ ենք քննարկել մասնավոր բուհերին պետական պատվերով տեղ հատկացնելու հարցը: Պայմանը հետևյալն է՝ ժամանակին այն հավատագրումը, որ դուք անցել եք, եղել է մինչև Բոլոնիայի գործընթացի պահանջների վերջնական ներդրումը Հայաստանում, հիմա նոր հավատարմագրում է սկսել։ Անցեք այս նոր հավատարմագրումը, վերահաստատեք որակի նկատմամբ ձեր ունեցած նվազագույն չափանիշերը, և մենք ձեզ պետական պատվեր կտրմադրենք»։

Նախարարությունը չի խառնվում բուհերի կադրային քաղաքականությանը,- հայտարարեց կրթության ու գիտության նախարարը՝ անդրադառնալով Սևակ Խաչատրյանի՝ Տնտեսագիտական համալսարանի պրոռեկտորի պաշտոնում նշանակմանը։ Հիշեցնենք, որ անցած տարի դեկտեմբերի 26-ին Տնտեսագիտական համալսարանում Սևակ Խաչատրյանի գլխավորությամբ ուսխորհրդի անդամները խոչընդոտել էին լրագրողների՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գիտական թեզի պաշտպանության լուսաբանման աշխատանքը։

Նշենք, որ երեկ ԿԳՆ նախարարը միացել էր «Սառցե դույլ» բարեգործական ֆլեշմոբին՝ միաժամանակ հոգալով սոցիալապես անապահով մի ընտանիքի երեք երեխաներին դպրոց ճանապարհելու ծախսերը։ «Ես՝ ինքս, այսօր արդեն երեկվա խոստումս կատարել եմ, և ընտանիքներից մեկը ստացել է իմ անձնական ֆինանսական օգնությունը՝ որպես Ա. Աշոտյան և ոչ թե կրթության ու գիտության նախարար՝ իրենց երեք երեխաներին դպրոց նախապատրաստելու համար: Կարծում եմ, չգիտեմ, երևի կասեք, մի քիչ ծերանում եմ։ Կարծում եմ մեզ մոտ բարության խնդիրը այդուհանդերձ կա, իրար նկատմամբ ուշադիր լինելու խնդիրը մեզանում կա»։

Այսօր նաև հստակեցվեց՝ Արմեն Աշոտյանն ապրում և առաջնորդվում է «Բարեգործություն պետք է անել առանց այն նկարելու և ցուցադրելու» համոզմունքով: Անպատասխան մնացած մյուս հարցերի պատասխաններն առաջիկա օրերին, կրթության ու գիտության նախարարի աշխատանքային թեժ ամառը կշարուկանվի նաև առաջիկայում՝ դպրոցների տնօրենների հետ ավանդական խորհրդակցությունների տեսքով։

Back to top button