Միջազգային
Աբխազիայի նախագահի ընտրություններում հաղթում է ընդդիմադիր Ռաուլ Խաջինբան


Նախանական տվյալներով՝ ընդդիմադիր Ռաուլ Խաջինբան հաղթում է Աբխազիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում եւ դառնում նախագահ՝ ստանալով քվեների 50,57 տոկոսը, Աբխազիայի ԿԸՀ նախագահի տվյալներն է հաղորդում ԻՏԱՌ- ՏԱՍՍ- ը։
Խաջինբայի հիմնական մրցաիկցը՝ անվտանգության ծառայության ղեկավար Ասլան Բժանիան ստացել է ընտրողների 35,91 տոկոս քվեն։