Քաղաքական

ՌԴ ԱԳՆ- ն ցավակցել է Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ զոհված այլ հայերի ու ադրբեջանցիների մահը

«Մենք խորապես ցավում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորված չլինելը ուղեկցվում է մարդկային զոհերով, մարդկանց սպանությամբ , ընդ որում՝ ոչ միայն ռազմական բախումների ժամանակ: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Կարեն Պետրոսյանի, ինչպես նաեւ զոհված այլ հայերի եւ ադրբեջանցիների հարազատներին եւ բարեկամներին: Անհրաժեշտ ենք համարում նմանատիպ միջադեպերի մանրակրկիտ հետաքննությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը։

ՌԴ ԱԳՆ- ն կողմերին կոչ է անում «հետեւել 2010թ. հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության նախագահների Համատեղ հայտարարության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ զոհվածների մարմինների վերադարձման մասին դրույթների գործնական կիրառությանը»:

Ցուցադրել ավելի
Back to top button