Միջազգային

Պորոշենկոն Մերկելին որակել է «Ուկրաինայի լավ բարեկամ եւ ուժեղ փաստաբան»

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն այսօր պաշտոնական այցով ժամանել է Կիեւ։ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն նրա հետ հանդիպման ժամանակ Մերկելին անվանել է «Ուկրաինայի լավ բարեկամ եւ ուժեղ փաստաբան»։

Պորոշենկոն հայտարարել է, որ վերջին երկու ամիսներին 20 անգամից ավելի շփվել է կանցլերի հետ, ինչը «շատ է օգնել Ուկրաինային՝ պաշտպանելու իր շահերը»։ Նա նաեւ խորհրդանշական է համարել, որ Մերկելը Ուկրաինա է ժամանել պետական դրոշի օրն ու Անկախության օրվա շեմին։ «Այժմ Ուկրաինան միասնական է, քան՝ երբեւէ եւ տալիս է իր պատմության շատ ողբերգական թեստը»,- ասել է նախագահը։

Անգելա Մերկելն իր հերթին ընդգծել է, որ մտադիր է Կիեւում քննարկել Ուկրաինայի համար այս բարդ ժամանակներում Գերմանիայի կողմից աջակցության հարցերը եւ «խաղաղության ճանապարհը, որը պետք է մենք անցնենք»։

Մերկելը նաեւ հայտնել է, որ Գերմանիան մտադիր է 500 մլն եվրո հատկացնել Ուկրաինային՝ հակաահաբեկչական գործողությունների շրջանների վերականգնման նպատակով։

Ցուցադրել ավելի
Back to top button