Սպորտ

ՆԱՏՕ- ն պաշտոնապես ՌԴ ԶՈՒ մեղադրեց Ուկրաինայում կռվելու մեջ. Մոսկվան հերքում է

Վերջին մի քանի օրերին Ռուսաստանից Ուրաինա են տեղափոխվել հրետանային սարքավորումներ՝ ռուսական զինծառայողներով, հայտնում է New York Times- ը՝ հենվելով ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարության վրա։

Նախօրեին ՆԱՏՕ- ի ղեկավարը դատապարտել էր ռուսական մարդասիրական շարասյան՝ ուկրաինական սահմանը հատելու եւ օգնությունը Լուգանսկ հասցնելու փաստը։ «Այս իրադարձություններն ավելի անհանգստացնող են, քանի որ համընկնում են Արեւելյան Ուկրաինայում օգոստոսի կեսից ռուսական ռազմական ներկայացության լայնամասշատ սրումով՝ ռուսական զորքի օգտագործմամբ… Դրանից բացի՝ Ռուսաստանն այժմ ուկրաինական ԶՈւ դեմ  հրետանային հարձակումներ է գործում ինչպես սահմանամերձ, այնպես էլ Ուկրաինայի տարածքներից»,- նրա խոսքը մեջբերում է «Ուկրաինական պրավդան»։

ՆԱՏՕ- ի մամուլի քարտուղար Օանա Լունգեսկուն New York Times- ին հայտնել է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններին ներգրավված են տարբեր զորատեսակներ. ուկրաինական սահմանով ուղարկվում են ռուսական տանկեր, ՀՕՊ ուժերի, ինչպես նաեւ ԶՈւ հատուկջոկատայիններ։

Թերթի տվյալներով՝ ՆԱՏՕ- ի մեղադրանքները հիմնված են մի քանի պետությունների հետախուզական տվյալների վրա։ NYT ընդգծում է, որ առաջին անգամ է պաշտոնական մակարդակով խոսվում ռուսական ԶՈւ կողմից ուկրաինական իրադարձությունների անմիջական մասնակցության մասին։

Թերթը նաեւ նշում է, որ Մոսկվան կտրականապես հերքում է ուկրաինացի անջատողականներին աջակցելու մասին բոլոր մեղադրանքները։

Ավելին՝ Ռուսաստանի ԱԳՆ- ն սուտ է անվանել ՆԱՏՕ- ի գլխավոր քարտուղարի մեկ այլ հայտարարությունը, որ ռուսական մարդասիրական շարասյունը Ուկրաինայի տարածք է մտել առանց Կիեւի համաձայնության եւ Կարմիր խաչի մասնակցության։

 

Ցուցադրել ավելի
Back to top button