Միջազգային
ԱՄՆ կաջակցի նաեւ սիրացի քրդերին


Սպիտակ տունը քննարկում է Սիրիայում իսլամական ծայրահեղականների դեմ պայքարի հնարավոր տարբերակները, մասնավորապես՝ նրանց դիրքերին օդային հարվածները, գրում է New York Times- ը։ Այս ծրագրերը, ըստ «Գերմանական ալիքի», հաստատել է նաեւ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրմին։
«Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին հարվածելուց բացի՝ ԱՄՆ- ը քննարկումն է նաեւ այլ տարբերակներ, մասնավորապես՝ սիրիական չափավոր ընդդիմությանը զինելու եւ վարժեցնելու, ինչպես նաեւ սիրիացի քրդերին աջակցելու հարցերը։